Բրեյվիկի վրա կոշիկ են նետել դատարանում

15:10 • 11.05.12

Նորվեգիայում Անդրես Բրեյվիկի գործով կայացած դատավարությունն ընդհատվել է, նրա ուղղությամբ նետված կոշիկի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

 

«Գրողի ծոցը գնա՜» բղավել է դատական նիստին ներկա գտնվողներից մեկը և նետել իր կոշիկը մի քանի մետր հեռու նստած Բրեյվիկի ուղղությամբ, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցներն անմիջապես դուրս են բերել օրինազանցին լսումների դահլիճից: Միջադեպին հաջորդել են մյուս ներկաների ծափահարությունները և «բրավո»-ները:

 

Պարզվել է, որ կոշիկը նետած մարդը ծագումով իրաքցի է, իսկ նրա եղբարը դարձել է Բրեյվիկի ահաբեկչության զոհը:

 

Բրեյվիկը մեղադրվում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, որոնց ընթացքում 77 մարդ է զոհվել:
Թեև նա ընդունել է իր մեղքը, համոզված է, որ իր քայլերն «անհրաժեշտ էին Նորվեգիան մուսուլմանների ներխուժումից պաշտպանելու համար»: