Բրիտանական խանութ ներխուժած գողը խանութի վաճառողից մեկ բաժակ սուրճ է խնդրել

18:17 • 11.05.12

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի խանութներից մեկը ներխուժած գողի գործողությունները միջազգային մի շարք լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել, գրում է «Մետրո» լրատվականը:

 

Oasis News խանութ մտած գողը խանութի աշխատակցիծ մեկ գավաթ սուրճ է խնդրել: Նա հանկարծակիի է եկել, սակայն գողը մեղմ ձայնով խնդրել է նրան իր համար լուծվող սուրճ պատրաստել: Սուրճը խմելուց հետո հանցագործը պահանջել է դրամարկղի ողջ գումարը, ինչպես նաև` ծխախոտի մի քանի տուփ պայուսակի մեջ է լցրել:

 

Այժմ ոստիկանութան աշխատակիցները հետախուզում են երիտասարդ գողին: