Չինաստանում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
Չինաստանի Հանսյու նահանգում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի, 33 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Տարերքի հետևանքով հատկապես տուժել է Դինսի քաղաքի մոտակայքում գտնվող Մինսյան վարչական տարածքը: Աղետի գոտում խափանվել է էլեկտրամատակարարումը, շարքից դուրս են եկել հեռահաղորդակցության գծերը: Անձրևները քանդել են ճանապարհները, ոչնչացրել 3.900 հեկտար մշակաբույսեր:
Իշխանություններն օգնություն են ցուցաբերում տուժած բնակչությանը:
Հիդրոօդերևութաբանները նոր անձրևներ ու փոթորիկներ են կանխատեսում:









