Եգիպտոսի նախագահի թեկնածուներն առաջին անգամ հեռուստաբանավեճ են անցկացրել

10:17 • 11.05.12

Եգիպտոսում միլիոնավոր հեռուստադիտողներ հետևել են երկրում առաջին անգամ անցկացված նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Դեմ դիմաց հանդիպել են նախագահի 2 հիմնական թեկնածուներ` Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան և իսլամիստ Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆոթուհը:

 

Նշվում է, որ բանավեճի ժամանակ Մուսան իր մրցակցին հիշեցրել է նրա գործողությունները, երբ նա «Մուսուլման եղբայրներներ» ռադիկալ ասոցիացիայի ազդեցիկ դեմքերից մեկն էր:

 

Աբուլ Ֆոթուհն իր հերթին Մուսային անվանել է Եգիպտոսի նախկին ռեժիմի մասնիկ: