Սարդ մարդը «նվաճել» է Ֆրանսիայի ամենաբարձր եկնաքերը (լուսանկարներ)
Ֆրանսիացի լեռնագնաց և էքստրեմալ սպորտի սիրահար «սարդ մարդ» կեղծանունով 49-ամյա Ալեն Ռոբերը նվաճել է ֆրանսիայի ամենաբարձրահարկ կառույցը, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Ռոբերին հաջողվել է առանց ապահովության որևէ միջոցի մագլցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 231մ բարձությամբ «Ֆերստ» երկնաքերը:
Հեղինակավոր մագլցողին հերթական նվաճման համար անհրաժեշտ է եղել մոտ մեկ ժամ: Երկնաքերի պատուհաններից հարյուրավոր մարդիկ հետևել են Ռոբերի գործողություններին:
«Վեր բարձրանալու ժամանակ ես վախենալու ժամանակ չունեմ, այդ պահին ես ավելի կարևոր աշխատանք եմ կատարում»,- ասել է Ռոբերը, ով արդեն 85 անգամ տարբեր «բարձունքներ» է նվաճել է:









