Հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված արարողություններ՝ Բուխարեստում
Բուխարեստի խորհրդային զինվորների գերեզմանոցում այսօր տեղի է ունեցել Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս 1944-1945 թվականներին Ռումինիայում զոհված խորհրդային զինվորների հուշարձանին ծաղկեպսակ է դրվել նաև Հայաստանի դեսպանության կողմից` ի թիվս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների:
Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաև Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի և Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում:









