Իրանում 5.000 կալանավոր կհամաներվի
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարության անդամների ուղեկցությամբ կայցելի Խորասան նահանգ:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Խորասանի նահանգապես Մահմուդ Սելահիին, այցին զուգահեռ, կանցկացվի «Գոլռիզի» տոնը, որի ընթացքում համաներման կարժանանա ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով դատապատված 5.000 կալանավոր:
«Մինչ այսօր, նախագահի` նահանգներ այցերի ընթացքում ազատ է արձակվել 2.500 կալանավոր»,- ասել է նահանգապետը:









