Հետաձգված վրեժ. ռուս երիտասարդը սպանել է տարիներ առաջ իրեն բռնաբարած տղամարդուն
ՌԴ Պերմի երկրամասի Սուկսուն գյուղի 21-ամյա բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 49-ամյա տղամարդուն, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է, տեղեկացնում է vz.ru կայքը:
Ինչպես նշել են տեղի ոստիկանական բաժանմունքից` դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան:
«Սպանված տղամարդը մոտ 10 տարի առաջ սեռական ոտնձգություն է կատարել երիտասարդի հանդեպ, ինչից հետո ձերբակալվել է: Տարիներ անց, ազատ արձակվելուց հետո, 21-ամյա երիտասարդը որոշել է վրեժխնդիր լինել»,- նշել են իրավապահները:
Երիտասարդը ձերբակալված է, նա մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:









