Այսօր սկսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

10:10 • 11.05.12

Այսօր սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը տարածաշրջան, SalamNews-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:



Աղբյուրի համաձայն` այսօր համանախագահները կլինեն Հայաստանում, 12-ին` Լեռնային Ղարաբաղում, հաջորդ օրը` Ադրբեջանում: Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: