Գողանալ 50 վայրկյանում. Ռուսաստանում հանցագործները կայծակնային արագությամբ են գործել (տեսանյութ)

13:14 • 11.05.12

ՌԴ Ուրալյան շրջանի բջջային հեռախոսի խանութներից մեկում ռեկորդային կարճ ժամանակահատվածում գողերին հաջողվել է սրահից տանել տասնյակ հեռախոսներ և աքսեսուարներ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Խանութի տեսախցիկը ֆիքսել են, թե ինչպես են դիմակներով հանցագործները 50 վայրկյանում գողություն կատարել:

 

«Գողությունը մեկ րոպեից էլ քիչ է տևել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ տեսանյութում երևում է, թե ինչպես են 3 հանցագործներ ներխուժում խանութ:

 

Այս պահի դրությամբ ոստիկանները որոնում են «ռեկորդակիր» հանցագործներին: