ՆԱՏՕ-ի անդամները անհանգստացած են Ռուսաստանին տրվելիք «Միստրալներով» (տեսանյութ)

05:09 • 11.05.12

ՆԱՏՕ-ի որոշ անդամներ անհանգստացած են Ռուսաստանին երկու «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի տրամադրման պայմանագրով, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցում, որը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ֆրանսիան Ռուսաստանի համար 2 «Միստրալ» ուղղաթիռակիր նավ է կառուցում, որի համար 2011թ, հուլիսին կնքված պայմանագրով ՌԴ 1,2 մլրդ եվրո է վճարելու: Նախատեսվում է, որ առաջին նավը ՌԴ-ին կտրամադրվի 2012 թվականին, երկրորդը` 2015-ին:


«Սա հարձակողական զգալի օբյեկտների առաջին վաճառքն է Ռուսաստանին` ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից: Պայմանագիրը լուրջ լարվածություն է առաջացրել ալյանսի ներսում` Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատճառով», - ասվում է զեկույցում:


Զեկույցում նշվում է, որ «Միստրալների» հետ կապված գործարքն առանձնակի անհանգստություն է առաջացրել` հատկապես Բալթյան երկրներում: