Լիտվայի սեյմում մերժվել է ԼՂ հարցով ադրբեջանամետ բանաձևի նախագիծը
Մայիսի 10-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարան) օրակարգ է մտցվել
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ»
ադրբեջանամետ բանաձև:
Սեյմասի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների շնորհիվ բանաձևի նախագիծը մերժվել է քվեարկության արդյունքում:
Քվեարկությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորների կողմից հնչեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության գաղափարը:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 13-ին ձախողվել էր ադրբեջանամետ բանաձևի
ընդգրկումը Սեյմասի օրակարգում:









