Երևանում տարբեր թունավորումով չորս մարդ է հոսպիտալացվել

11:49 • 11.05.12

Մայիսի 10-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 13.00-ի սահմաններում բնահյութից (էսենցիա) թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի 51-րդ շենքի բնակչուհի` 1936 թ. ծնված Շ. Էլոյանը:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:

 

Նույն օրը, ժամը 13.44-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մեծարենցի 33 տան բնակիչ` 1985թ. ծնված Գ. Հարությունյանը:

 

Համապատասխան բուժօգնություն ստանալով՝ վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Նույն օրը, ժամը 15.24-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շահսուվարյան 4 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ` 1990 թ. ծնված Ս. Գրիգորյանը:

 

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Նույն օրը, ժամը 20.12-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սայաթ-Նովայի 35 շենքի բնակչուհի` 1992 թ. ծնված Ա. Մոսոյանը:

 

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: