Հարավային Կորեայում խաղամոլ քահանաներ են «հայտնաբերվել»
Հարավային Կորեայի գլխավոր բուդդայական միաբանության 6 անդամները հայտնվել են սկանդալի կիզակետում` երկրի հեռուստաալիքներում և համացանցում գաղտնի տեսագրության հայտնվելուց հետո, գրում է The Guardian-ը:
Գաղտնի տեսագրությունում երևում է, թե ինչպես են քահանաները ծխում, ոգելից խմիչքներ օգտագործում և թղթախաղ խաղում երկրի շքեղ հյուրանոցներից մեկում:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ քահանաներն թղթախաղի ընթացքում մոտ 850 հազար դոլլարի խաղադրույքներ են արել:
Հարավային Կորեայում օրենքով արգելվում է կազինոներից բացի այլ տեղերում թղթախաղով զբաղվել:
Այս միջադեպը տեղի է ունեցել հարավկորեացիների գլխավոր կրոնական տոնի` Բուդդայի ծննդյան տոնից մի քանի օր առաջ:
«Այն քահանաններն, ովքեր,խմում,ծխում և թղթախաղով են զբաղվում, կորցնում են իրենց բարոյական նկարագիրը ժողովրդի աչքերում: Նրանց վարքն ամբողջովին հակասում է բուդդիզմին»,- նշել է հոգևորականների խրախճանքը տեսագրած քահանան:
Միաբանության ղեկավարն իր հերթին հրապարակայնորեն ներողություն է խնդրել:









