Ոստիկանության տեսախցիկները Երևանում նվազեցրել են պատահարների քանակը

16:28 • 11.05.12

Տեսախցիկների տեղադրումից հետո Երևանում նվազել է պատահարների, զոհերի և վիրավորների քանակը: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ այս տարի հունվար-ապրիլ ամիսներին մայրաքաղաքում տեղի է ունեցել 275 պատահար, որի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ 360 մարդ:

 

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվը նվազել է 30-ով, զոհերի թիվը՝ 7-ով, իսկ վիավորներինը` 51-ով:

 


«Մենք տեսնում ենք՝ ինչպես են վարորդները նվազեցնում արագությունը, ցուցաբերում զգուշություն և զգոնություն, ինչը նպաստում է պատահարների թվի նվազեցմանը»,- ասաց Սարգսյանը:

 

Նա հիշեցրեց, որ Երևանի 20 փողոցներում 30 արագաչափ սարք, իսկ 10 խաչմերուկումներում տեսախցիկներ են տեղադրված:

 

Տեսախցիկները տեղադրման օրվանից արձանագրվել է 48 հազար իրավախախտում:

 

Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև նոր արագաչափեր և տեսախցիկներ տեղադրել: Մինչև տարեվերջ կտեղադրվեն 50 արագաչափ սարքեր, իսկ 15 խաչմերուկներում տեսախցիկներ:

 

Արագաչափեր կտեղադրվեն, բացի մայրաքաղաքից նաև Երևան-Սևան և Երևան-Արտաշատ ճանապարհներին: