Եղանակը կրկին խափանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Ստեփանակերտ

13:23 • 11.05.12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորն (Ֆրանսիա) ու Իգոր Պոպովը (Ռուսաստան)  հետաձգել են տարածաշրջանային այցի շրջանակներում այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

Ինչպես հայտնում է REGNUM-ը` վկայակոչելով ԼՂՀ իշխանություններին, հետաձգման պատճառը եղանակային պայմաններն են: Հիշեցնենք, որ նույն պատճառով ԼՂՀ այցերը հետաձգվել են նաև նախկինում: Ստեփանակերտում նախատեսված էր նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր համանախագահները կլինեն Հայաստանում, այնուհետ կմեկնեն Ադրբեջան: Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: