Վրաստանում առաջարկել են վերականգնել Գամսախուրդիայի կառավարությունը
Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Շալվա Նաթելաշվիլին առաջարկել է երկրի իշխանությունը փոխանցել Զվիադ Գամսախուրդիայի կառավարությանը: Նման առաջարկով, «Վրաստան Online»-ի փոխանցմամբ, նա հանդես է եկել մայիսի 11-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդիրմադիր գործիչը հայտարարել է, որ Գամսախուրդիայի կառավարությունը, որը տապալվել էր 20 տարի առաջ, դեռևս լեգիտիմ է համարվում:
«Մենք բոլոր քաղաքական կուսակցություններին, որոնք իրենց ընդդիմադիր և ազգային են համարում, դեկլարացիա ստորագրել և ընդունել Զվիադ Գամսախուրդիայի կառավարության լեգիտիմությունը: Միայն այդ անելուց հետո մենք կտեսնենք փրկության ճանապարհը», - ասել է Նաթելաշվիլին
Մամուլի ասուլիսին Նաթելաշվիլիի հետ միասին ներկա են գտնվել նաև Գամսախուրդիայի կառավարության անդամները և «Ազգային ազատագրական շարժման» ներկայացուցիչները:
Թե ինչպես է Նաթելաշվիլին առաջարկում լրացնել 1993թ. սպանված Գամսախուրդիայի տեղը, չի պարզաբանվում:









