Եռամարտում ամերիկացին ձեռնածության աշխարհի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդայի բնակիչ 31-ամյա Ջո Սալթերը եռամարտի մրցույթի ժամանակ ձեռնածության աշխարհի ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Երիտասարդ ամերիկացուն 2 ժամից էլ քիչ ժամանակ է հարկավոր եղել, որպեսզի անցնի մրցատարածությունը:
Նախ նա 24կմ լողացել է, հետո 26կմ տարածքը հաղթահարել է հեծանիվով և վերջում մոտ 6.5կմ տարածությունն անցել է վազելով:
Նրա ռեկորդը կայանում է նրանում, որ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի դադարել ձեռնածությունը:
«Ես շուրջ տաս ամիս մարզվել եմ, հատկապես բարդ էր լողալու հատվածը»,- ասել է Սալտերը:









