Թուրքիայում վաճառքի կհավեն սպագետտիիով լի ամենամեծ տուփերն աշխարհում

17:51 • 11.05.12

Գալիք երեքշաբթիից սկսած Թուրքիայի սուպերմարկետներում վաճառքի կհանվեն աշխարհում ամենամեծ` կես տոննայանոց սպագետիով լի տուփերը,գրում է Reuters-ը:

 

Թուրքիայի Migros Ticaret սուպերմարկետների ցանցի և պաստա արտադրող աշխարհում ամենախոշոր իտալական ընկերության` Barilla-ի, համագործակցության շնորհիվ ստեղծվել են սպագետիով լի հսկայական տուփերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 560 դոլլար է:

 

Ստվարաթղթե տուփերն ունեն 1.5 մետր բարձրություն և 1 մետր լայնություն և արդեն գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես սպագետիի ամենամեծ տուփերն աշխարհում:

 

Արտառոց տուփերով սննդամթերքի վաճառքից գոյացած գումարը կուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:
Թուրքիան պաստայի արտադրության ծավալով 5-րդն է գրավում աշխարհում: Այստեղ տարեկան 496,040 տոննա այս մթերքից է սպառվում: