Վատիկանում հետաքննում են քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները
Վատիկանում հետաքննում են «Քրիստոսի լեգեոն» կրոնական միաբանության 7 քահանաների գործը, ովքեր մեղադրվում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ 2006թ.-ին լեգեոնի հիմնադիրը հեռացվել էր պաշտոնից` տարիներ շարունակ իր ուսանողներին սեռական խոշտանգման ենթարկելու և այլ կանացից 3 երեխա ունենալու փաստերի բացահայտումից հետո:
Հետաքննության ընթացքում կուսումնասիրվեն վերոհիշյալ միաբանության ևս 2 քահանայի հետ կապված գործեր, որոնք մեղադրվում են կանանց հետ ոչ պատշաճ կապերի մեջ լինելու համար:









