Սպիտակ–Գյումրի ավտոճանապարհին «Լենդ Ռովերը» շրջվել է, կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17-ի սահմաններում Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակիչ 25-ամյա Հովհաննես Մազմանյանը, վարելով «Լենդ Ռովեր» մակնիշի 08 ՍՍ 588 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ–Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Շիրակամուտ գյուղի 25-ամյա բնակիչ Լարվենտ Երանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









