Ռուսաստանում 1 մլն ռուբլու պարտքը խանութը մարում է թխվածքաբլիթներով
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի հացաբուլկեղենի խանութներից մեկը յուրահատուկ տարբերակ է գտել իր պարտքը մարելու համար: Պետությանը 1 մլն ռուբլու պարտքի դիմաց խանութը վճարելու է թխվածքաբլիթներով, գրում է Life.news-ը:
Խանութի տիրուհին արդեն 22 հազար ռուբլի արժողությամբ 100 տուփ թխվածքաբլիթ է փոխանցել իրավապահ մարմիններին:
Ըստ նախնական հաշվարկների խանութը դեռ 4 տարի պետք է շարունակի անվճար թխվածքաբլիթներ տրամադրել իրավապահներին` պարտքը մարելու համար:









