Երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում շատ կարևոր է. Բակո Սահակյան

05:02 • 12.05.12

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:


Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաև նրանց հաճախակի այցելություններն Արցախ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը:


Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաև երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի: