Կանադացի բժիշկները գրավել են կառավարական հիմնարկները

23:34 • 12.05.12

Տորոնտոյում մոտ 80 բժիշկ նստացույց է սկսել` բողոքելով փախստականներին ցույց տրվող բուժծառայությունների ֆինանսավորման կրճատման դեմ, հայտնում է Guardian-ը:

 

Նստացույցը առողջապահության նախարար Ջո Օլիվյեի աշխատասենյակի առջև է տեղի ունեցել, տևել է մեկ ու կես ժամ և ցրվել է ոստիկանության կողմից, սակայն ցույցը շարունակվել է փողոցում:

 

Նախատեսվում է նշված կրճատումների միջոցով մոտ 100 մլն կանադական դոլար խնայել առաջիկա 5 տարում: