Իսրայելում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:22 • 12.05.12

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդմամբ` 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում,գրում է The Jerusalem Post-ը:

Երկրաշարժն առավել զգալի է եղել Իսրայելում,սակայն զոհեր և տուժածներ չկան:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:50-ին: Էպիկենտրոնը գտնվել է Կիպրոսի և Լիբանանի միջև 20 կմ խորության վրա: