Կիևում փորձել են գողանալ Եվրո 2012-ի գավաթը

17:30 • 12.05.12

Երկու երիտասարդ փորձել են գողանալ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության «Եվրո 2012»-ի գավաթը, որն այս օրերին ցուցադրվում է Կիևի կենտրոնում:
 

Նրանք նախ նկարվել են գավաթի հետ, ապա փորձել են պաստառի մեջ փաթաթել ու գողանալ այն, սակայն անվտանգության աշխատակիցները նկատել են և միջամտել: Մի քանի րոպե այց գավաթը դարձյալ իր տեղում է եղել:
 

Եվրո 2012-ի գավաթը բացի կիևցիներից, կտեսնեն նաև Դոնեցկի, Խարկովի, Լվովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի բնակիչները:
 

Հիշեցնենք, որ 2010 թ-ին, Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի` Հոլանդիա-Իսպանիա մրցավեճի սկիզբից առաջ, երկրպագուներից մեկը հաջողացրել էր հասցնել Աշխարհի գավաթի մոտ: Սակայն անվտանգության աշխատակիցները կարողացել էին դաշտից դուրս բերել ֆանատին: