Fuck Euro-2012. FEMEN-ի ակտիվիստուհին վնասել է Եվրո-2012-ի գավաթը (լուսանկարներ)

19:22 • 12.05.12

Ուկրաինական FEMEN ֆեմինիստական կազմակերպության ակտիվիստուհի Յուլյա Կովպաչիկը Կիևի կենտրոնում ընթացող ցույցի ժամանակ շեղել է հսկիչների ուշադրությունն ու գետնին է գցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթը` վնասելով այն, հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:

 

«Ակտիվիստուհին, խաբելով բազմաթիվ հսկիչների, հասցրել է մերկացնել կուրծքը` «Fuck Euro-2012» գրությամբ, և գավաթը գետնին գցել: Դիվերսիայի հետևանքով ակտիվիստուհին ձերբակալվել է, «սագ տապակելու եվրոափսեն» վնասվել է, իսկ ցուցահրապարակը փակվել»,- ասված է հայտարարության մեջ:

 

FEMEN-ը հանդես է գալիս Ուկրաինայում Եվրո-2012-ն անցկացման դեմ` ՈՒԵՖԱ-ին մեղադրելով սեքս-տուրիզմ քարոզելու, եվրամրցաշարի անցկացման քաղաքներում սեքս-արդյունաբերության խթանման, բնակչությանը գինովցած պահելու և «դեբիլացնելու» համար:

 

Ավելի վաղ երկու երիտասարդ փորձել էին առևանգել նույն գավաթը: