Հունաստանին չի հաջողվում կառավարություն ձևավորել. նախագահը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն

10:47 • 12.05.12

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը քաղաքական կուսակցությունների առաջնորդներին արտահերթ խորհրդակցության է հրավիրել` արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն ձևավորելու նպատակով, հայտնում է BBC-ն:

 

Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած ՊԱՍՕԿ կուսակցությանը նույնպես չհաջողվեց կառավարություն ձևավորել: Ավելի վաղ այս խնդիրը չէր հաջողվել լուծել ընտրություններում առաջատարի դիրքերը զբաղեցրած «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը և «ՍԻՐԻԶԱ» կոալիցիային:

 

Եթե կուսակցությունների առաջնորդներին չհաջողվի պայմանավորվածության գալ, Հունաստանում կնշանակվեն կրկնակի ընտրություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կկայանան հունիսին: