Լիբանանում հայ գործարարի գորգերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Լիբանանի «Բիբլոս» գորգերի գործարանում մայիսի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել, որի պատճառը, նախնական տվյալների համաձայն, էլեկտրական կարճ միացումն է եղել:
Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, հրդեհն արագորեն տարածվել է ամբողջ գործարանով, որի հետևանքով փլվել է նաև գործարանի արևմտյան 5-հարկանի կառույցը: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Հրդեհի պատճառած նյութական վնասները հսկայական են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ: Դեպքի վայր է ժամանել Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանը, ով ընդգծել է, որ պետք է սպասել հետաքննության արդյունքներին:
Նշենք, որ գործարանը պատկանում էր հայազգի Վարուժան Ֆստըքչյանին:









