Վենեսուելայի հյուրանոցներից մեկում թալանել են Խուլիո Իգլեսիասին
Վենեսուելայի դատախազությունը մայիսի 11-ին հաղորդել է հայտնի իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի հյուրանոցային համարից կատարված գողության հետաքննության ընթացքի մասին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Տհաճ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 6-ին, երբ երգիչը ելույթ էր ունենում տեղի Վալենսիա քաղաքում:
Դատախազության հաղորդման մեջ ասվում է, որ համերգից Կարակասի հյուրանոցային իր համարը վերադարձած Խուլիո Իգլեսիասը հայտնաբերել է 1.6 հազար ԱՄՆ դոլարի, 3 iPad-ների, անձնական փաստաթղթերով պայուսակի, տեսախցիկի և նութբուքի կորուստը:
Այժմ քննիչները հարցաքննում են հյուրանոցի աշխատակիցներին և ուշադիր զննում են անվտանգության տեսախցիկների ֆիքսածը:
Մինչ այսօր, 68-ամյա Խուլիո Իգլեսիասը, հյուրանոցի իր համարից կատարված գողության վերաբերյալ դեռ որևէ հայտարարություն չի արել:









