Իրանում մանկական հեռուստաշոուի ժամանակ 3 երեխա է մահացել
Իրանում հանրահայտ «Երջանիկ մորաքույրը» մանկական շոուի ուղիղ հեռարձակման ժամանակ, Խորամդարեհ քաղաքում երեք երեխա է մահացել, հայտնում է vz.ru-ն: Շոուն ուղիղ հեռարձակմամբ դիտելու համար քաղաքի մարզահամալիր է եկել ավելի քան 4 հազ մարդ, այն դեպքում, որ համալիրը նախատեսված է 3 հազ մարդու համար: Մուտքի մոտ հրմշտոցի հետևանքով երեք երեխա մահացել է, վեցը` ստացել ծանր վնասվածքներ, նրանցից մեկը գտնվում է կոմայի մեջ:
Քաղաքապետ Ռահիմ Նիրպուրը հայտարարել է, որ շոուի ուղիղ հեռարձակման համար պատասխանատու երեք մարդ ձերբակալվել է:
«Երջանիկ մորաքույրը» հաղորդումը ցուցադրվում է 5 տարի անընդմեջ, որի հեռարձակումները կազմակերպվում են Իրանի տարբեր քաղաքներում ու գյուղերում:









