Սերժ Սարգսյանը նշանակել է Ճապոնիայում և Սլովակիայում ՀՀ դեսպաններին

17:00 • 12.05.12

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Տոկիո): Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):