Պուտինն ու Ահմադինեժադը քննարկել են հետագա ծրագրերը

21:05 • 12.05.12

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, ապա երկու առաջնորդները քննարկել են հետագա շփումները, ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

«Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Զրույցից հետո նախագահները հստակեցրել են իրենց ծրագրերը:

 

Մոսկվան և Թեհրանը սերտ ռազմական և առևտրական կապեր ունեն: Ռուսաստանը միշտ հրապարակավ զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակումը աղետալի հետևանքներ կունենա, իսկ բոլոր խնդիրները պետք է դիվանագիտական լուծում ունենան: