Նիգերիայում սպանվել է երկրի շիա համայնքի ղեկավարը
Իսլամիստ ծայրահեղականները Նիգերիայի շիա համայնքի առաջնորդին են սպանել: 160 մլն բնակչությամբ երկրի շիա համայնքի ղեկավար Մուհամեդ Ալին սպանվել է սեփական տանը:
Իրավապահները ձերբակալել են կասկածյալին, ով ծննդով նիգերիական Օսուն նահանգից է: Նաև ձերբակալվել են նրա կինն ու հինգ երեխաները: Ենթադրյալ ահաբեկչի տանը խուզարկության ժամանակ ռումբ, հրազեն և զինամթերք է հայտնաբերվել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Քննությունը կարծում է, որ հանցագործությունը կազմակերպվել է «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից:
Նիգերիայի բնակչության մոտ կեսը իսլամադավան է: Նրանցից մեծ մասը սունի է, սակայն վերջին շրջանում ավելի տարածում է ստանում շիա ուղղությունը:









