Ծովահենները ադրբեջանական նավթով լի տանկեր են առևանգել

15:07 • 12.05.12

Արաբական ծովում առևանգվել է ադրբեջանական նավթով լի Smyrni տանկերը, որն ուղևորվում էր Ինդոնեզիա:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նավում 945 հազար բարել (135 հազար տոննա) չմշակված նավթ է եղել:
 

Լիբերիական դրոշով նավարկող նավը Թուրքիայից ուղևորվել է Ինդոնեզիա, սակայն անհետացել է Սոմալիի ափերից ոչ հեռու: Նավն անհետացել է մայիսի 10-ին, սակայն առ այսօր փրկագնի որևէ պահանջ չի ներկայացվել:

 

Նավում առկա նավթի շուկայական գինը մոտ 130 մլն դոլար է:
 

Վերջին տարիներին Ինդոնեզիան դարձել է ադրբեջանական նավթի ամենախոշոր գնորդներից մեկը: 2011 թ-ի ընթացքում Ինդոնեզիան Ադրբեջանից մոտ 1.76 մլրդ դոլարի նավթ է գնել: