Լիտվայի նախագահը հայտարարել է, որ նման իրավիճակի շարունակման դեպքում Ուկրաինան կմեկուսացվի ԵՄ-ից
Ուկրաինային երաշխավորված է ԵՄ-ից մեկուսացումը, եթե Կիևը լուծում չտա Յուլյա Տիմոշենկոյի և այլ քաղբանտարկյալների ազատազրկման հարցին, ուրբաթ նման հայտարարություն է արել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ իր ուկրաինական գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Ես ասել եմ, որ եթե բոլոր ընդդիմադիր և այլ մարդկանց բուժման և իրավական երաշխիքների հարցում որոշումներ չգտնվեն, ապա նման երկրի հանդեպ վերաբերմունքը կրիտիկական կլինի, և այս կամ այն մեկուսացման մակարդակը երաշխավորված կլինի», - ասել է Գրիբաուսկայտեն:
Լիտվայի նախագահը ուրբաթ ժամանել է Խարկով, որ հիվանդանոցում այցելի Տիմոշենկոյին, ում մայիսի 9-ին այդտեղ էին տեղափոխել կայանավայրից` բուժման նպատակով:









