Երևանում նշվեց Եվրոպայի օրը
Եվրոպայի օրն այսօր Երևանում նշվել է բացօթյա միջոցառումներով: Տոնակատարության մշակութային ծրագրում ներկայացվեց
Եվրոպայի մշակութային բազմազանությունը. ընդգրկված էին լեհական և հունական պարեր, լիտվական ձեռագործ աշխատանքներ: Ներկաներից ոմանք էլ մասնակցեցին վիկտորինայի, որի հաղթողները համտեսեցին եվրոպական բազմազան ուտեստներ:
«Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նախանշում է ոչ միայն եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը, այլև խորհրդանշում է եվրոպական համընդհանուր արժեքները: Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները և, հատկապես, երիտասարդները նոր տեղեկություններ և գիտելիքներ կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
ԵՄ պատվիրակության աջակությամբ իրականացվող, ավելի քան, 50 ծրագրերում ներկայացվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված էին աշխատանքներ, հետազոտություններ և գրականություն` կրթության, բնապահանության, մարդու իրավունքներին և այլ ոլորտներին առնչվող:
Նշենք, որ միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել եվրոպական երկրների դեսպանների հետ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնչությամբ հարցեր ուղղել նրանց:










