Կանադայում բախվել են երկու ինքնաթիռներ. կան զոհեր

10:54 • 13.05.12

Կիրակի առավոտյան կանադական կենտրոնական` Սասկաչևան մարզում բախվել են երկու մասնավոր ինքնաթիռներ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Взгляд գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռներից մեկում եղել են 1 տղամարդ և 1 կին: Մյուս ինքնաթիռում բացի օդաչուից եղել են մի կին և երեխա: Բոլորը մահացել են:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Կանադայի տրանսպորտի նախարարությունը սկսել է հետաքննել վթարի պատճառները: