Բերեզովսկին 320 հազար ֆունտի ֆինանսական «օգնություն» է տրամադրել բրիտանական արքայազնին

22:42 • 13.05.12

Sunday Times պարբերականը պնդում է, որ Միացյալ Թագավորության Քենթյան արքայազն Մայքլը մի քանի տարվա ընթացքում 320 հազար ֆունտ կամ 512 հազար ԱՄՆ դոլար է ստացել Անգլիայում բնակվող ռուսաստանցի միլիոնատեր Բորիս Բերեզովսկուց:


Արքայազն Մայքլը Ելիզավետա 2-րդ թագուհու հորեղբոր տղան և Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդի թոռն է:
Փաստաթղթերի համաձայն, որոնք չհայտարարվող դատական գործի առնչությամբ են վեր հանվել, գումարները արքայական ընտանիքի անդամին են փոխանցվել օֆշորային ընկերությունների միջոցով:


Պարբերականը նշում է, որ Բերեզովսկին և Մայքլը տարբեր կերպ են մեկնաբանում այդ վճարումների նպատակը: Բերեզովսկին նշում է, որ Մայքլն իր ընկերն է և ինքը պարզապես ընկերական օգնություն է տրամադրել: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Բերեզովսկու գումարները ուղղվել են արքայազնի գրասենյակի ծախսերի մարմանը: