Թուրք միլիոնատիրոջ սիրուհին գերեզմանատուն է ժառանգել

00:49 • 13.05.12

Կիպրոսցի թուրք հանգուցյալ միլիոնատիրոջ նախկին ընկերուհին ժառանգել է գերեզմանատուն, այն էլ` Բրիտանիայի ամենամեծ գերեզմանատունը, հայտնում է Daily Mail-ը:

 

Իր ժառանգությանը տիրանալու համար 50-ամյա Դայան Հոլիդեյը 6 տարի շարունակ դատական քաշքշուկի մեջ է եղել միլիոնատիրոջ երեխաների հետ:

 

Գործարարը` Ռամադան Գյունեյը, 28 մլն ֆունտի կարողություն ունի, սակայն դատարանի որոշմամբ Հոլիդեյն իրավունք ունի նրա ունեցվածքից միայն Ուոքինգի Բրուքվուդի գերեզմանատան նկատմամբ: Գերեզմանատունը գնահատվում է 700 000-1,2 մլն ֆունտ: Սրանից բացի Հոլիդեյը տարեկան 60 հազար ֆունտ գումար կստանա իր 12-ամյա երեխային պահելու համար:

 

Հետաքրքրական է, որ կինն իր իրավունքներն ամրապնդել է այն փաստով, որ 7 տարի եղել է Գյունեի հետ և նրանից երեխա ունի:

 

Նախկինում նույն տիկինը պնդում էր, թե երեխա ունի Լեդի Դիանայի սիրեկանից` Դոդի ալ-Ֆայեդից, որը նրա հետ զոհվեց Փարիզում: