Չինաստանում տեղատարափ անձրևի և փոթորկի հետևանքով ավելի քան 350 հազ մարդ է տուժել

10:54 • 13.05.12

Չինաստանի հյուսիսարևմուտքում եղանակը շարունակվում է անկայուն մնալ: Տեղատարափ անձրևների, փոթորկի և կարկուտի հետևանքով ավելի քան 40 մարդ զոհվել է, ևս 18-ը` անհետ կորել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
 

Անմխիթար եղանակից տուժել է ավելի քան 350 հազ մարդ: Առավել ծանր է վիճակը Գանսուի նահանգում, որտեղ 90 մարդ հոսպիտալացվել է, իսկ շուրջ 30 հազ բնակչի փրկարարները ստիպված են եղել տարհանել:

Նահանգի որոշ քաղաքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է եղել: Որոշ գյուղերում չեն աշխատում նաև կապի միջոցները:


Այս պահի դրությամբ` երկրի հյուսիսարևմտյան մասից շուրջ 300 հազ մարդ հարկադրված տարհանվել է: Չինաստանի իշխանությունները շուրջ 777 հազ դոլարին համարժեք յուան են տրամադրել աղետից տուժած ընտանիքների ժամանակավոր վերաբնակեցումն ապահովելու համար: