Չինաստանում հայրը փրկում է մեքենայից ընկած դստեր կյանքը (տեսանյութ)

12:29 • 13.05.12

Չինաստանի Ժեյանգ նահանգի Վենժու քաղաքի փողոցներից մեկի տեսախցիկները ուշագրավ միջադեպ են ֆիքսել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
 

Բանուկ փոխոցներից մեկում, մեքենաներից մեկի միջից մի չորս ամյա աղջիկ է ընկել: Բարեբախտաբար նրա հորը հաջողվել է ակնթարթորեն դուրս նետվել մեքենայից և սլանալ դստեր ուղղությամբ:


Տեսնյութում երևում է, թե ինչպես է տղամարդը արագ կողմնորոշվում և փրկում դստերը սպառնացող վրաերթից:


Այդուհանդերձ, երեխայի ուղղությամբ շարժվող տաքսու վարորդն իր հերթին կարողացել է ճիշտ ժամանակին արգելակել մեքենան:


«Սկզբում լսեցի մեքենայի կտրուկ արգելակման ձայնը, հետո տեսա գետնին ընկած երեխային»,- ասել է ոստիկանության աշխատակիցը: