Վրաստանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 5-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

11:40 • 13.05.12

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է civil.ge վրացական լրատվական գործակալությունը:
 

Ջրհեղեղը վնասել է մայրաքաղաքի շատ փողոցներ, սակայն ամենից շատ տուժել է Օրթաճալա թաղամասի Գորգասալի փողոցը, որտեղ մահացել է 5 մարդ:


«Օրթաճալայի շրջանում 3 մետր բարձրությամբ ալիքը ամբողջովին ավերել է տներից մեկը: Տվյալ պահին հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ՝ կնոջ և երկու անչափահասների: Կան նաև անհայտ կորածներ», - ասել է Վրաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներից մեկը:

Ջրհեղեղներ տեղի են ունեցել նաև Մցխեթա-Մթիանեթի շրջանում՝ Թբիլիսիից 55կմ հեռավորության վրա, Լագոդեխիում ևԿախեթիում, որտեղ ջրհեղեղը քշել տարել է տները և ընտանի կենդանիններին:

Թբիլիսիի փողոցներում այժմ աշխատում են փրկարարները, ՊՆ ծանր տեխնիկան և զինծառայողները: Մարդկանց տարհանում են ավերված շինություններից: