Հունաստանի նախագահը կփորձի համոզել կուսակցություններին կոալիցիա ստեղծել

12:40 • 13.05.12

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը առաջիկա ժամերին խոշոր կուսակցությունների առաջնորդների հետ հավաք կանցկացնի, փորձելով նրանց համոզել համաձայնության գալ իշխող կոալիցիա ստեղծելու հարցում, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
 

Այս շաբաթվա ընթացքում հույն քաղաքական գործիչներին արդեն երրորդ անգամ չի հաջողվել նոր կառավարություն ձևավորել, ինչը կարող է երկրում նոր ընտրությունների անցկացման սպառնալիք հանդիսանալ:
 

Հասարակական կարծիքի հարցման համաձայն` նոր ընտրությունների դեպքում ձայների զգալի մեծամասնությունը կստանա ձախ ծայրահեղական «Սիրիզա» կուսակցությունը:
 

Նշվում է, որ վերջերս ԵՄ-ից ստացած 130 մլրդ եվրոյի վարկի դիմաց Աթենքը պարտավորվել էր կրճատել պետական ծախսերն ու սոցիալական ծրագրերը: