Իրանի ռազմանավերը թշնամուն զրկել են ազատ տեղաշարժման հնարավորությունից

23:38 • 13.05.12

Իրանի ռազմածովային ուժերի ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ Պարսից ծոցում Իրանի հազարավոր ռազմանավերի առկայությունը թշնամուն ստիպել է հրաժարվել ԻԻՀ-ի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու մտադրությունից, հաղորդում է Irib կայքը:

 

Փոխծովակալ Ալի Ֆադավին, ելույթ ունենալով Թեհրանում ընթացող «Արագընթաց ռազմանավերի» ֆորումում, նշել է, որ իրանա-իրաքյան պատերազմից սկսած՝ երկրում մոտ 20 հազար արագընթաց ռազմական նավակներ են կառուցվել, որոնք ներկայում ուժեղ սահմանափակող դեր են խաղում:

 

Իրանի ՌԾՈւ-ի տրամադրության տակ եղած մեծաքանակ ռազմանավերը զսպում են ԱՄՆ-ի ախորժակը տարածաշրջանում:

 

Իրանի ՌԾՈւ ԻՀՊԿ-ի հրամանատարը նշել է, որ Իրանից բացի՝ ոչ մի ուրիշ երկիր նման քանակի տորպեդային և հրթիռային նավեր չունի: