Մեքսիկական ոստիկանությունը 39 այլանդակված դիակ է հայտնաբերել

22:59 • 13.05.12

Նվազագույնը 39 այլանդակված մարդկային մարմիններ են հայտնաբերվել Մեքսիկայի հյուսիսային Մոնտերրեյա քաղաքում: Մարմինները տեղավորված են եղել պլաստիկ պարկերի մեջ, հաղորդում է BBC-ն:


Ոստիկանության խոսքով, պարկերը գցված են եղել ավտոճանապարհի եզրին` մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա:


Պաշտոնատար անձինք սարսափելի գտածոյի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում, սակայն առավել հնարավոր վարկածով, կատարվածը նարկոկորտելների միջև ընթացող արյունալի հակամարտության ևս մեկ դրվագ է:


Մեքսիկայում, երբ նախագահ Ֆիլիպե Կալդերոնը ներգրավեց բանակային ստորաբաժանումները` երկիրը ահաբեկող կազմակերված հանցավորդության դեմ պայքարի համար, 2006թ. սկսած երկրում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել: