ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է մերկ հեծանվորդին (տեսանյութ)

15:03 • 13.05.12

ԱՄՆ-ի Տեխասի ոստիկանությունը ձերբակալել է Հյուսթոն քաղաքի կամուրջներից մեկով ընթացող մերկ հեծանվորդին, տեղեկացնում է «Սի Էն Էն»-ը:
 

45-ամյա Ջոզեֆ Ֆերլին ամբողջությամբ մերկ ցանկացել է հեծանիվով անցնել «Քեմահ» կամուրջը:


«Երբ նրան ձեբակալեցինք, նա ասաց` ինքն այդ կերպ իրեն շատ ավելի լավ է զգում: Սակայն թե ինչ էր ուզում այդ խոսքերով ասել, այդպես էլ չհասկացանք»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: