Չեխ վարորդը սողանքի պատճառով չի կարողացել գտնել կայանած մեքենան

15:49 • 13.05.12

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի բնակիչ 28-ամյա Լենկա Նովոտնան հանկարծակիի է եկել, երբ չի կարողացել գտնել Պրահայի փողոցներից մեկում կայանած մեքենան, տեղեկացնում է «Միրոր» լրատվականը:
 

Ավելի ուշ պարզվել է, որ Լենկայի «Շկոդա Ֆաբիա» մակնիշի մեքենան սողանքի հետևանքով հայտնվել է փոսում:
 

«Մեկ րոպե առաջ այն տեղում էր, երբ վերադարձա աչքերիս չհավատացի` մեքենաս անհետացել էր, սակայն երբ մոտեցա կայանատեղին` մեքենաս հայտնաբերեցի փոսում»,- ասել է մեքենայի սեփականատերը:


Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ սողանքի պատճառ են հանդիսացել գետնի տակ իրականացվող ջրատար խողովակների ապամոնտաժման աշխատանքները: Իսկ կայանատեղիում, որևէ ցուցանակ փակցված չի եղել:
 

Ավելի ուշ մեքենան դուրս է բերվել փոսից: Բարեբախտաբար մեքենան չի վնասվել, սակայն 28-ամյա Լենկան ափսոսանքով նշել է, որ մեքենան կայանել էր, որպեսզի որդու ծննդյան կապակցությամբ չիպս գներ: