Սևանա լճում հաջողվել է փրկել շրջված նավակում եղած երկու ձկնորսներին

15:56 • 13.05.12

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճում, «Ճայերի կղզի» կոչվող հատվածում շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում են հայտնվել երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։


Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 14.30-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երևանի բնակիչներ՝ Արթուր եվ Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ օգնություն:
 

Ժամը 15.20-ին ջրափրկարարները ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճից ափ են դուրս բերել 6 հոգու՝ 3 ռետինե նավակներով: