Թուրքիայում ֆուտբոլային երկրպագուները զանգվածային անկարգություններ են սկսել (տեսանյութ)
Թուրքիայի Ստամբուլ քաղագում տեղի «Ֆեներբախչե»-ի և «Գալաթասարայ»-ի միջև կայացած հանդիպումից հետո, դաշտի տերերի երկրպագուները զանգվածային անկարգություններ են սկսել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Մրցավեճի արդյունքում Գալաթասարայը հռչակվել է Թուրքիայի չեմպիոն: «Ֆեներբախչե»-ի զայրացած երկրպագուները չհանդուրժելով այդ փաստը, պոկել են նստարանների հենակները:
Երկրպագուներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Այս պահի դրությամբ վիրավորների մասին տեղեկություն չի տրամադրվում:
«Բի Բի Սի»-ի տվյալներով` երկրպագուներն անկարգությունները շարունակել են նաև խաղադաշտի սահմաններից դուրս, ինչի հետևանքով 2 ոստիկանական մեքենա է այրվել:









